Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարությունը

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարությունը
09.03.2020 | 12:51

Ափսոսանք եմ հայտնում ArmLur.am լրատվականի հետ օրերս տեղի ունեցած տհաճ դրվագի կապակցությամբ, միաժամանակ լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ նախագահի թեկնածուների գերհագեցած ժամանակացույցին, առաջնորդվել հանդիպումների ու հարցազրույցների՝ նրանց հետ ձեռքբերված պայմանավորվածություններով և անակնկալ այցերով չխոչընդոտել արդեն իսկ նախատեսված միջոցառումներին թեկնածուների ժամանակին ներկայանալուն։ Իմ նկատմամբ և մեր քաղաքական թիմի նկատմամբ որոշ լրատվամիջոցների հայտարարած տեղեկատվական պատերազմի իրողության պայմաններում, կարծում եմ, հանրությունն ըմբռնումով կմոտենա անաչառ ու չեզոք լրատվամիջոցներին առաջնահերթություն տալու՝ մեր քաղաքական թիմի որոշմանը։


Մեկ անգամ ևս լրատվամիջոցներին կոչ եմ անում հարգել առաջին հերթին իրենց ու հավատարիմ մնալ լրագրողների վեհ առաքելությանը։
Ինչ վերաբերում է նշված լրատվամիջոցին, իրեն հարգող լրատվամիջոցն ու լրագրողն իրենց թույլ չեն տա պնդելու, թե «Արցախում տիրում է այն տեսակետը, որ Մայիլյանը ֆեյք թեկնածու է» (թե ինչ ուսումնասիրության հիման վրա է արվել այս պնդումը՝ անհասկանալի է) և մեր կողմից բացմիցս հերքման պարագայում դարձյալ չէր արծարծի Ռուսաստան իբր թե իմ մուտքի արգելքի մտացածին թեման ու կասկածներ չէր սերմանի։ Լրատվամիջոցը չպիտի քարոզչամիջոց կամ հակաքարոզչամիջոց լինի։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ